ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
187 նոր դեպք, 46 ապաքինված. կորոնավիրուսը Վրաստանում

187 նոր դեպք, 46 ապաքինված. կորոնավիրուսը Վրաստանում

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել` հայտնում է  StopCov-ը, գրում է aliq.ge-ն:

COVID-19-ից ապաքինված քաղաքացիների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 46 –ով, սա ևս ռեկորդային ցուցանիշ է: Այսպիսով` առողջացածների ընդհանուր թիվը 1 481 է:

Կարանտինում շարունակում է մնալ  5 014 քաղաքացի,  ստացիոնարում` 836:

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջապահության կենտրոնի տվյալների` սեպտեմբերի 17-ի դրությամբ` երկրում PCR թեստ է անցել 529,1 հազար մարդ: Արված թեստերի ընդհանուր քանակն անցել է 534 հազարից:

  • Կիսվել: