շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
17 զոհ, 35 վիրավոր. Կոլումբիայում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքները

17 զոհ, 35 վիրավոր. Կոլումբիայում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքները

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևներից առաջացած սողանքի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել, հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ սողանքը, որը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին, ծածկել է խաղաղօվկիանոսյան Չոկո նահանգի Քիբդո և Մեդելին քաղաքները միացնող բանուկ մայրուղին: Անհայտ թվով մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, քանի որ ցեխն ամբողջությամբ ծածկել է ճանապարհին գտնվող մի քանի տրանսպորտային միջոցներ:

Ճանապարհը փակ է Կոլումբիայի Աղետների ռիսկի կառավարման ազգային ստորաբաժանման կողմից:

 

  • Կիսվել: