ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

Երեքշաբթի 112 տարեկանում մահացել է իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ տղամարդը մահացել է Լեոն քաղաքի իր տանը: Նա ծնվել է Լեոնի Պուենտե Կաստրո թաղամասում 1909 թվականի փետրվարի 11-ին: Դե լա Ֆուենտեն կոշկակար էր և սկսել է աշխատել կոշիկի գործարանում 13 տարեկանում:

Նա վերապրել է իսպանական գրիպի համաճարակը, որը բռնկվել է 1918 թվականին, և իր կնոջ՝ Անտոնինայի հետ, ունեցել է ութ երեխա, 14 թոռ և 22 ծոռ:

  • Կիսվել: