ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
1,5 միլիարդանոց ժողովրդի դեմ պայքարը լավ բանի չի հանգեցնի. Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

1,5 միլիարդանոց ժողովրդի դեմ պայքարը լավ բանի չի հանգեցնի. Չինաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին ուղղված նախազգուշական հայտարարություն է արել։
Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ինը ասել է, որ ամերիկացիների պայքարը շուրջ 1,5 միլիարդ բնակչությամբ Չինաստանի հետ լավ բանի չի հանգեցնի։
 
«Թայվանի հարցում ԱՄՆ-ի պարտավորությունների խախտումը, ինչպես նաև նախապես ծրագրված սադրանքները կարող են միայն հեղինակազրկել ԱՄՆ–ին։ Ավելի քան 1,4 միլիարդանոց Չինաստանի ժողովրդի հետ թշնամությունը հաստատ ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Վան Ինը։
 

  • Կիսվել: