ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
1,2 մլրդ արժողությամբ ռուսական ակտիվներ են սառեցվել Ֆրանսիայում

1,2 մլրդ արժողությամբ ռուսական ակտիվներ են սառեցվել Ֆրանսիայում

Ֆրանսիան սառեցրել է 1,2 մլրդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվները՝ չհաշված Կենտրոնական բանկի ակտիվները։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կից հետախուզության և ընդհատակյա ֆինանսական սխեմաների դեմ պայքարի տնօրինության ղեկավար Գիյոմ Վալետ-Վալլան։

Սառեցված ռուսական ակտիվների գումարը կազմում է 1,2 միլիարդ եվրո՝ չհաշված ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները։ Նշվում է, որ դրանք ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվներ են, օրինակ՝ անշարժ գույք։

Հուլիսի 12-ին Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը Պրահայում ԵՄ արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ ԵՄ-ում սառեցվել են ռուս գործարարներին պատկանող 13,8 միլիարդ եվրոյի ակտիվները:

  • Կիսվել: