կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայման մասով ներդրումային ծրագիր է առաջարկվել. ՏԿԵ փոխնախարար

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայման մասով ներդրումային ծրագիր է առաջարկվել. ՏԿԵ փոխնախարար

Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն առաջարկել է ներդրումային ծրագիր, որը պետք է իրականացվի առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ներդնելու մասին է։
 
«Հարցը քննարկվել է հանրային ներդրումային կոմիտեում։ Այնտեղ կոնսենսիոն պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ դեռևս քննարկումները պետք է շարունակվեն, և բոլոր ուսումնասիրություններից հետո կառավարության ներկայացուցիչները կտեղեկացնեն։

  • Կիսվել: