հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհրաբյանը՝ անապահով ընտանիքներին դիմակով ապահովելու մասին

Զոհրաբյանը՝ անապահով ընտանիքներին դիմակով ապահովելու մասին

Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց ՏՄՊՊՀ նախագահի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքերը, որ դիմակների խնդիրը կա, նա նշեց, որ պարետն էլ է արձանագրել, որ դիմակները, որ նախկինում 20-30 դրամ էին, այսօր 200 դրամից էժան չկա։

Զոհրաբյանը նկատեց. «Հիմա, մենք բոլորս ասում ենք՝ համաճարակը կտեւի մեկ տարի, երկու տարի, ընդհուպ մինչեւ հինգ տարի, մեկ քաղաքացին, եթե չի օգտագործելու կեղտոտ, ճմրթված, հակահիգիենիկ դիմակ, որ ոստիկանից վախենալով պիտի ջեբից հանի դնի կեղտոտ դիմակը բերանին, որ դա տասնապատիկ ավելի վնաս է, առնվազն օրվա մեջ 2-3 անգամ դիմակը պետք է փոխի, հաշվարկ եմ արել, մեկ քաղաքացու չափումներով ամսական գալիս է 15-17 հազար դրամ:

Եթե ընտանիքում 4 մարդ է, մոտավորապես 80 հազար դրամ։ Գոնե այն մեր հայրենակիցները, ովքեր ներառված են աղքատության սոցիալական սանդղակում, ես կարծում եմ, որ Հայաստանում աղքատություն շատ ավելի մեծ է, բայց ապավինենք պաշտոնական վիճակագրությանը՝ 24-25 տոկոս»:

Որպես խնդրի լուծում՝ պատգամավորը վարչապետին կոչ արեց անապահով քաղաքացիներին ապահովել դիմակներով:

  • Կիսվել: