շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Վարկով անասնապահություն․ 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել

«Ժողովուրդ»․ Վարկով անասնապահություն․ 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ոչխարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով 79 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել, որով 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 21 հազար 843-ով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ 2019-ին՝ 38 հազար 257, մինչդեռ միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 745 հազար 800 գլուխ: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16 հազար 300 գլուխ ոչխար եւ 82 տոննա ոչխարի միս:

Արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը: Բայց պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ոգեւորված ու հետաքրքրված են տավարաբուծության 2014-2024 թվականների զարգացման ծրագրով: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տավարաբուծության ծրագրով մոտ 700-800 հետաքրքրվող քաղաքացի են ունեցել: Ավելին, 406 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել 315 գլխի համար: Պարզվում է, որ 136 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) արդեն իսկ ներկրվել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: