երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը չի արգելել ցեմենտի ներկրումը. Թունյանը պարզաբանում է

ՀՀ կառավարությունը չի արգելել ցեմենտի ներկրումը. Թունյանը պարզաբանում է

ՀՀ կառավարությունը հունվարի 5-ին կայացրած որոշմամբ չի արգելել ցեմենտի ներկրումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին:

Նա նշել է՝ ներմուծողները կարող են վճարել տուրքը, ստանալ լիցենզիա յուրաքանչյուր 100 տոննայի համար և ցեմենտ ներմուծել:

«Որոշմամբ կատարվել է փոփոխություն լիցենզիայի տրամադրման նպատակով ներմուծողների կողմից լրացվող հայտում, ինչը հնարավորություն է ընձեռնում տնտեսվարողներին նշել ներմուծման մեկից ավելի երկրներ (քանի որ սկսել են Վրաստանից նույնպես ներմուծել): Նաև լիցենզիայի տրամադրման գործընթացը սահմանվել է 6 ամիս ժամկետով»,- պարզաբանել է Թունյանը:

  • Կիսվել: