ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կարվի

«Ժողովուրդ»․ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կարվի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կարվի։ Պարզվում է, որ արտադրանքի նկատմամբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար սերտիֆիկացման մարմինները եւ փորձարկման լաբորատորիաները, հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաեւ պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն անել «Պետական տուրքի մախջֆ» ՀՀ օրենքում եւ «120» թիվը փոխարինել «20» թվով: Ասել է թե՝ սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների ֆինանսական բեռը կթեթեւանա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: