ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ»․ Ամուլսարի հանքի շահագործման դեմ նոր փաստեր են ի հայտ եկել

«Ժողովուրդ»․ Ամուլսարի հանքի շահագործման դեմ նոր փաստեր են ի հայտ եկել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղը խորհրդարանում նախատեսված է ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հանդիպումը հնէաբանների հետ: Բանն այն է, որ Ամուլսարի որոշ ստորոտներում կան հնէաբանական արժեքներ, որոնք կարող են ոչնչանալ հանքի շահագործման հետեւանքով:

Բանն այն է, որ Պատմամշակութային գիտահետազոտական կենտրոնի գրության համաձայն՝ սարում հայտնաբերվել են բնակատեղիներ, դամբարանադաշտեր եւ գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն՝ հուշարձանի կարգավիճակ տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայիս իշխանությունները չեն իմացել ուսումնասիրությունների արդյունքների մասին, որին ի պատասխան՝ Բագրատյանը նշեց. «Կարծում եմ՝ ներկայիս իշխանությունները դրա մասին տեղյակ չեն. եթե տեղյակ են, բայց ցանկանում են կողմ լինել հանքի շահագործմանը, կարծում եմ՝ որեւէ կառավարություն չի ունենա նման համարձակություն, որը թույլ կտա նման մշակույթի ոչնչացմանը. դրանք արժեքներ են, դրանց ոչնչացմանը, կարծում եմ, որեւէ կառավարություն չի գնա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: