շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում ոսկու հանքում փլուզման գործով չորս ձերբակալված կա

Թուրքիայում ոսկու հանքում փլուզման գործով չորս ձերբակալված կա

Թուրքական ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել արևելյան Էրզինջան նահանգի ոսկու հանքում տեղի ունեցած փլուզման հետաքննության շրջանակներում, հայտնում է TRT հեռուստաալիքը:

Նշվում է, որ  բերման ենթարկվածների թվում է ոլորտի անմիջական ղեկավարը։

Շուրջ մեկ օր գետնի տակ գտնվող ինը հանքափորներ շարունակում են մնալ փլատակների տակ։ Նրանց հետ կապ հաստատել և նրանց վիճակը պարզել դեռևս չի հաջողվել։ Հաղորդվում է, որ մի քանի վայրկյանում մոտ 10 մլն տոննա հող է փլուզվել։

Իշխանությունները մոբիլիզացրել են ուժերը փրկարարական աշխատանքների համար, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես տեղեկացված է իրավիճակի մասին և այն վերահսկողության տակ է պահում։ Տեղում կան ավելի քան 820 մասնագետներ և կամավորներ։ Նրանց թվում են Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության, ժանդարմերիայի և բանակի 340 փրկարարներ։ Օգտագործվում են հատուկ տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և որոնողական շներ։

Ընդհանուր առմամբ, հանքում աշխատել է 667 մարդ։ Ժայռը սկսել է շարժվել երեքշաբթի տեղական ժամանակով 14:00-ի սահմաններում, իսկ 14:28-ին մուտքը արգելափակվել է:

 

  • Կիսվել: