«Ժամանակ». ՏՄՊՊՀ-ն հետախուզական գործառույթ կիրականացնի
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Սակայն փոփոխություններն այնքան մեծ են, որ կարելի է խոսել նոր օրենքի մասին: Հետաքրքիրն այն է, որ օրենքը ընդունվելու դեպքում հանձնաժողովին հնարավորություն կտա ունենալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթ, բացի այդ՝ վերացվելու է տուգանքի առավելագույն չափը: Տուգանքի առավելագույն շեմի վերացումը բացատրվում է այն հանգամանքով, որ շատ տնտեսվարողներ հակամրցակցային գործունեություն իրականացնելիս նկատի են ունենում, որ դրանից ստացվող շահույթը ավելի շատ է լինելու, քան տուգանքի չափը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։