ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժամանակ»․ Նոր փոփոխություն՝ Հարկային օրենսգրքում. ինչ խստացումներ են նախատեսվում

«Ժամանակ»․ Նոր փոփոխություն՝ Հարկային օրենսգրքում. ինչ խստացումներ են նախատեսվում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որտեղ նախատեսվում են խստացումներ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման համար գանձվող վճարների առումով:

Առաջարկվում է փոփոխություն կատարել նաև ՀՀ-ում գրանցված և շահագործվող մեքենաների համար գանձվող բնապահպանական հարկի հաշվարկման մեթոդաբանությունում: Եթե այժմ բնապահպանական հարկը հաշվարկվում է ըստ մեքենայի ձիաուժի, ապա փոփոխությունների ընդունումից հետո այն հաշվարկվելու է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի:

Համեմատության համար ասենք, որ գործող օրենսգրքով 51-80 ձիաուժ ունեցող մեքենաների համար գանձվում է բնապահպանական հարկ 20 դրամ յուրաքանչյուր ձիաուժի համար, առաջարկվող փոփոխության համաձայն մինչև 1,2 աշխատանքային ծավալով շարժիչով մեքենայի սեփականատերը կվճարի 500 դրամ յուրաքանչյուր լիտրի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: