հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժամանակ»․ Հարկայինի պետերի փոփոխություններ․ Հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել

«Ժամանակ»․ Հարկայինի պետերի փոփոխություններ․ Հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի են ունեցել հարկայինի պետերի փոփոխություններ։ Օդիոզների բարեկամները համակարգից հեռացվելու փոխարեն, հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել։ Եթե հակիրճ անդրադառնալու լինենք, ապա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը Արարատի հարկայինից տեղափոխվել է Եղեգնաձոր։

«Երևան» հիմնադրամի տարոնական տնօրենի որդին Եղեգնաձորի հարկայինից տեղափոխվել է Սևան։ Նախկին նախարար Սուրեն Կարայանի բարեկամ Արթուր Խաչատրյանը չի ընդունել Կապանի հարկայինի պետի պոստը և ՊԵԿ-ից ազատման դիմում է գրել։ Ավելորդ է նշել, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 3 ընկերները ևս մնացին անձեռնմխելի և պահպանեցին յուղոտ տեսչությունները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: