երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԶԵԱԲ-ը վերջնական որոշում չի կայացրել Ամուլսարի հանքի ֆինանսավորման վերաբերյալ

ԶԵԱԲ-ը վերջնական որոշում չի կայացրել Ամուլսարի հանքի ֆինանսավորման վերաբերյալ

Զարգացման եվրասիական բանկը վերջնական որոշում չի կայացրել Ամուլսարի հանքի մասին։ Այս մասին Ալմաթիի մամուլի ասուլիսում հայտնել է ԶԵԱԲ ավագ կառավարիչ-տնօրեն Դենիս Իլյինը, գրել է «Sputnik- Армения»-ն։

Նրա խոսքով՝  բանկում նախագծին վերաբերվում են «շատ զգույշ», չշտապելով։ Վերջնական որոշման ընդունման համար անհրաժեշտ են ոչ միայն փորձաքննություններ, այլեւ, առաջնահերթ կարգով, նախագծի բնապահպանական ուղեկցման պլանի մշակում, որպեսզի «պահպանվեն թե՛ ազգային պարկը, այդ շրջանի էկոլոգիան, թե՛ տնտեսական շահ ստացվի»։

«Եվ մենք այժմ գտնվում ենք բնապահպանական պլանի կազմման փուլում։ Եթե այն ընդունվի, հաստատվի հաճախորդի կողմից եւ մեզ ձեռնտու լինի, այդ ժամանակ կընդունվի որոշում նախագծում վերջնական ներգրավվելու մասին»,- ասել է Իլյինը։

Այժմ այդ պլանը կազմվում է, բանկում հուսով են, որ այն պատրաստ կլինի եւ կներկայացվի տարեվերջին։

Իլյինը հույս է հայտնել, որ հաճախորդի հետ բնապահպանական պլանի վերջնական համաձայնեցումից հետո այն կներկայացվի տեղի եւ հայ հանրությանն առհասարակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: