երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. Ավանեսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների մասին

Բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. Ավանեսյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ Ամուլսարի հանքի շահագործումը բնակիչների առողջության վրա:

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Որպես առողջապահական գերատեսչություն՝ հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին, դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք:

Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- ասաց Ավանեսյանը:

  • Կիսվել: