երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն 142 երկրների մեջ 7–րդ տեղում է․ Քերոբյան

Զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ–ն 142 երկրների մեջ 7–րդ տեղում է․ Քերոբյան

Զբոսաշրջության ապահովության ինդեքսով Հայաստանը 142 երկրների մեջ 7–րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժողովի նիստում տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Աշխարհի բոլոր երկրներում զբոսաշրջության ծավալի աճի մակարդակով Հայաստանը 6–րդն է, այն զիջում է Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների։ Համեմատած բազմաթիվ այլ երկրների մեր երկրում զբոսաշրջությունն աճել է»,- հավելեց նախարարը։

Քերոբյանի հավաստիացմամբ` գլոբալ այն թիրախները, որոնք ՀՀ կառավարությունը դրել էր իր առջև ու նպատակ ուներ հասնելու 2026 թ., արդեն իսկ հասել է. նախատեսված էր, որ 2026 թ. մեր երկիր պետք է գա 2.5 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հասել է այդ թիրախին։

  • Կիսվել: