հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զբաղվածության ապահովման աջակցության ծրագիր 2020 թ․-ից հետո ծառայությունից զորացրվածների համար. ԱՍՀՆ

Զբաղվածության ապահովման աջակցության ծրագիր 2020 թ․-ից հետո ծառայությունից զորացրվածների համար. ԱՍՀՆ

ԱՍՀ նախարարությունը դիմում է  2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիներին․
 
«Պարտադիր զինծառայությունից զորացրված հարգելի քաղաքացիներ, եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում, առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն, ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու և դրանում ընդգրկելու համար»։
 
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices

  • Կիսվել: