ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ըստ այդ անձնավորության, «գաղտնիքն» այն է, որ Հայաստան է ներմուծվում պատրաստի ադամանդ․ Բաբկեն Թունյանը՝ Միքայել Մինասյանին

Ըստ այդ անձնավորության, «գաղտնիքն» այն է, որ Հայաստան է ներմուծվում պատրաստի ադամանդ․ Բաբկեն Թունյանը՝ Միքայել Մինասյանին

Ասելիքը կառուցված էր հետևյալ տրամաբանության վրա. հեղափոխությունից հետո ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, բայց Հայաստանում բավարար ռեսուրս չկա այդքան ադամանդ արտահանելու համար։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայտնի անձնավորությունը օրերս մեղադրել էր ՀՀ իշխանություններին՝ ադամանդի վերաարտահանում, ասել է թե՝ կեղծ արտահանում կազմակերպելու մեջ։

Ասելիքը կառուցված էր հետևյալ տրամաբանության վրա. հեղափոխությունից հետո ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, բայց Հայաստանում բավարար ռեսուրս չկա այդքան ադամանդ արտահանելու համար։

Ըստ այդ անձնավորության, «գաղտնիքն» այն է, որ Հայաստան է ներմուծվում պատրաստի ադամանդ, որը հետո հայկականի անվան տակ վերաարտահանվում է (ինչպես մի ժամանակ պոմիդորի համար էին գրում):

FIP-ը արդեն հրապարակել էր վերջին տարիների առաջին եռամսյակների համեմատականը՝ ցույց տալով, որ հակառակը, հեղափոխությունից հետո եռամսյակային կտրվածքով ադամանդի արտահանումը ոչ թե աճել է, այլ նվազել, և 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ից արտահանվել է ոչ թե 20 մլրդ դրամի, ինչպես նշվում էր տեսանյությում, այլ մոտ 4.5 մլրդ դրամի (9.5 միլիոն դոլարի) ադամանդ։
Իմ կողմից ավելացնեմ նաև տարեկան տվյալները՝ ըստ ՄԱԿ-ի առևտրային դատաբազայի։
2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ։

Ես ոչինչ չեմ մեկնաբանում, ոչ մի որակում կամ մեղադրանք չեմ հնչեցնում։ Փոխարենը՝ ներկայացնում եմ ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՎՅԱԼՆԵՐ բաց աղբյուրներից։

Պարզապես խորհուրդ եմ տալիս մտածող մարդկանց մեկ անգամ էլ դիտել հայտնի անձնավորության տեսանյութը, համեմատել այս տվյալների հետ, և ինքնուրույն դատողություններ անել»։

  • Կիսվել: