ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից, եթե ընտանիքի մի անդամը վարկի երաշխավոր է. նոր որոշում

Ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից, եթե ընտանիքի մի անդամը վարկի երաշխավոր է. նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։

«Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100․000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ։

Այս դրույթները նախատեսվում է, որ կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։

Նշվում է, որ ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի գնահատման կարգը, պայմանները, պետական և ՏԻՄ–երից, կազմակերպություններից տվյալներ ստանալու և տրամադրելու կարգը ՀՀ կառավարությունը հաստատել է այս տարվա հունվարի 9-ին։

 

Որոշմամբ նոր համակարգը ներդրվել է 2025 թ. մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից գնահատման նոր համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում։

Իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվեն նաև ՀՀ ՆԳՆ միգրացրայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգի» կողմից տրամադրվող տվյալները, որոնցով կապահովվի նշված մարմիններից ստացվող անհրաժեշտ տվյալների հասանելիությունը։

  • Կիսվել: