Ընկերությանն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է հասցվել, պետությանը՝ ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս. ԶՊՄԿ
Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։
Այս մասին հայտնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից։
«Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ։