շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները. Կարապետյան

Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները. Կարապետյան

Քաղաքապետարանը սեփական բազան է ստեղծում նաեւ կանաչապատման ոլորտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով:

Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը՛՛:

  • Կիսվել: