հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդլայնվել է 8-րդ միջոցառման շրջանակը․ ո՞ր ոլորտներն են ներառվել

Ընդլայնվել է 8-րդ միջոցառման շրջանակը․ ո՞ր ոլորտներն են ներառվել

Քիչ առաջ կառավարության որոշմամբ ընդլայնվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման շրջանակը։ Ինչպես տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,ներառվել են հետևյալ ոլորտները.

 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն
 փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
 թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն
ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն
 համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն
 էլեկտրական սարքավորանքի արտադրություն
 ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն
 համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում
 ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Ծրագրին կարելի է դիմել հունիսի 6-ից dimum.ssa.am կայքի միջոցով, ընտրելով համապատասխան՝ 8-րդ ծրագիրը:

  • Կիսվել: