չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Wizz Air ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Հայաստան

Wizz Air ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Հայաստան

Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվա ապրիլից չվերթներ կիրականացնի Հայաստան։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - նշեց Ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

Ըստ նրա՝ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն ոլորտում ամենաժամանակակից Airbus A320 և A 321 օդանավերով:

Ռադոնը իր խոսքում նաև ընդգծեց, որ ավիաընկերության առավելություններից մեկն այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ:

 

 

 

  • Կիսվել: