հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով

Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ավիաընկերության կայքում՝ wizzair.com։

  • Կիսվել: