երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Wildberries-ը կրճատել է ապրանքի վերադարձից հետո գումարն ստանալու ժամանակային միջակայքը

Wildberries-ը կրճատել է ապրանքի վերադարձից հետո գումարն ստանալու ժամանակային միջակայքը

Wildberries-ը կրճատել է հաճախորդներին նրանց միջոցները վերադարձնելու ժամանակային միջակայքը մինչև մեկ կամ երկու օր: Ընկերությունում նշել են, որ փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատումը հատկապես կարևոր է տոնական գնումների շրջանում։

«Որպեսզի ապրանքը վերադարձնելու դեպքում հաճախորդի քարտին ավելի արագ հասնի վերադարձվող գումարը, նոյեմբերի 19-ից ապրանքը պետք է վերադարձվի միայն ստացման այն կետում, որտեղ արվել է պատվերը»,- հայտնում են ընկերությունից։

Այս կանոնը կիրառվում է այն իրավիճակներում, երբ գնորդն արդեն ստացել է ապրանքը և և վճարել դրա դիմաց, այնուհետև ավելի ուշ որոշել է վերադարձնել այն: Եթե ​​հաճախորդը մոռացել է, թե որ կետում է ստացվել գնումը կամ ապրանքն ստացել է առաքիչի միջոցով, ստացման կետի հասցեի մասին տեղեկությունը, որտեղ այն պետք է վերադարձվի, կարող է ճշտվել Wildberries-ի կայքում գնորդի անձնական օգտահաշվում կամ հարկավոր է կապվել աջակցության ծառայության հետ:

Ընկերությունը նախատեսում է նաև մոտ ապագայում ընդլայնել այս ֆունկցիոնալությունը իր բջջային հավելվածում:

Հաճախորդների մասնաբաժինը, որոնք գնումները վերադարձնում են ոչ այն ստացման կետեր, որտեղից ստացել են պատվերը, կազմում է մոտ 6%: Նման դեպքերում վերադարձի արագությունը կնվազի միջինը 3-4 օրով։

  • Կիսվել: