հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վրաստանն աջակցում է Հայաստանի խաղաղ նախաձեռնություններին. Լաշա Դարսալիա

Վրաստանն աջակցում է Հայաստանի խաղաղ նախաձեռնություններին. Լաշա Դարսալիա

Վրաստանն աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան Երեւանում ընթացող՝ դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական համաժողովում։

Նրա խոսքով՝ Վրաստանն «աջակցում է լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ Հայաստանին»։

Դարսալիան բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք «կարեւոր են ամբողջ տարածաշրջանի համար»։ Նրա խոսքով՝ Վրաստանը կողմ է ՀՀ վարչապետի ներկայացրած խաղաղ հարեւանության նախաձեռնություններին։ «Հարավային Կովկասը դառնում է կարեւոր տարածաշրջան հաղորդակցությունների եւ Միջին միջանցքի տեսակետից։ Այս համատեքստում ՀՀ կառավարության մոտեցումները կարեւոր են։ Կարող եք ակնկալել մեր աջակցությունը»,- ասել է պաշտոնյան։

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը հիշեցրել է, որ այսօր-վաղը կլուծվի Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածության հայտի հարցը։ «Բոլորս ամենայն հաջողություն ենք մաղթում Վրաստանի եղբայրներին եւ քույրերին այդ շատ կարեւոր սպասվող փաստի, իրադարձության առիթով»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: