չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ համաձայնության եկանք. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի հետ համաձայնության եկանք. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Օթար Շամուգիայի գլխավորած լայն կազմով պատվիրակության հետ եկանք համաձայնության, որ խաղողի Մսխալի, Սապերավի և Ռքացիթելի սորտերից պատրաստված գինիները, անկախ մակնշման ձևից (բացի վրացերեն մակնշումից) կարող են անարգել անցնել Վրաստանի տարածքով և շուկայահանվել արտաքին շուկաներում:
 
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 
 
«Կախեթ խաղողի սորտի մակնշման շրջանակում պայմանավորվեցինք դիտարկել երկու մոտեցում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, որի մասին առաջիկայում կմանրամասնեմ»,- գրել է նա:
 

  • Կիսվել: