երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիճակագրական կոմիտեի նախագահին 5 օրով արձակուրդ է մեկնել. Նրան կփոխարինի տեղակալը

Վիճակագրական կոմիտեի նախագահին 5 օրով արձակուրդ է մեկնել. Նրան կփոխարինի տեղակալը

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային

տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը ներառյալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը ներառյալ:
  2. Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը»:

  • Կիսվել: