ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերին Լարսում թողունակությունը կազմում է 160-170 մեքենա, այսինքն մեր հերթի երկարությունը 10 օրական է. Քերոբյան

Վերին Լարսում թողունակությունը կազմում է 160-170 մեքենա, այսինքն մեր հերթի երկարությունը 10 օրական է. Քերոբյան

Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո Վերին Լարսում կտրուկ խստացան բեռնատարների ստուգման ռեժիմները ռուսական հատվածում. այդ պահից սկսած Հայաստանից դուրս եկած եւ ՌԴ մտած հայկական մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա: Այս մասին, այսօր lրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Այսօրվա թողունակությունը Վերին Լարսի հայկական բեռների վրա նույնն է, ինչ որ եղել է կամրջի պայթյունից առաջ: Այսինքն թողունակության ծավալը վերականգնված է, բայց հերթերն են ավելացել: Օրական թողունակությունը կազմում է 160-170 մեքենա, այսինքն մեր հերթի երկարությունը 10 օրական է, թեեւ կան մեքենաներ, որ ավելի երկար են կանգնած: Հիմա մենք շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, որ կարողանանք թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան ժամը 10-ին իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Հիմա քննարկում ենք մի քանի տարբեր մեխանիզմներ, թե ոնց պետք է հնարավորինս արագ վերականգնենք: Արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ ունենք, որոշ հայ արտադրողներ վնասներ են կրել, որը մեզ շատ անհանգստացնում է»,-ասաց նախարարը:

Նա լոգիստիկ ռիսկերը Հայաստանի տնտեսության գլխավոր ռիսկերից մեկը համարեց, ինչպես նաեւ անվտանգային ռիսկը:

  • Կիսվել: