շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերանորոգումից մեկ տարի չանցած՝ Վանաձորի Հայք հրապարակը կրկին սալիկապատման կարիք ունի (տեսանյութ)

Վերանորոգումից մեկ տարի չանցած՝ Վանաձորի Հայք հրապարակը կրկին սալիկապատման կարիք ունի (տեսանյութ)

Վանաձորի Հայքի հրապարակի սալիկապատման աշխատանքները վերջնականապես կավարտվեն հունիսի 15-ին: 1 տարի էլ չկա, որ սալիկապատվել է տարածքը, սակայն գարնան սկզբին արդեն ի հայտ են եկել թերությունները. 40 քմ մակերեսով հատվածն կրկին վերանորոգելու անհրաժեշտություն ունի:

Վանաձորի քաղաքապետարանը դեռ տարեվերջին "Պրիզմա Վան" շինընկերության ավարտական ակտը չի ընդունել: Հրապարակի բարեկարգումը 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ է: Ձգձգվող շինաշխատանքներն ու հրապարակում ազատ տեղաշարժի սահմանափակումներն առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը:

Քիչ չեն դեպքերը, երբ անցորդները շրջանցել են ժապավենները և քայլել նոր կառուցված սալիկների վրայով, ինչն արգելված է շինարարական նորմերով՝ մինչև 28 օր: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել շինաշխատանքներն իրականացնող "Պրիզմա Վան" ՍՊԸ տնօրեն Արմեն Սարգսյանը: Նա առաջարկում է հրապարակում բացառել մեքենաների կայանումն ու երթևեկությունը հատկապես երեկոյան ժամերին:

Ի դեպ, մայիսի 14-ին այս թեմայով մտահոգություն էր հայտնել նաև Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Վահե Կռոյանը: Նա Հայքի հրապարակում մեքենաների կայանումն ու ապօրինի առևտուրն արգելելու գրություն էր ուղարկել համայնքապետարան։

Մանրամասները՝ ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերության տեսանյութում.

  • Կիսվել: