ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վերացվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեության կասեցումը

Վերացվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ. Արտիմետ):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի Արմավիրի մարզայի կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:  

  • Կիսվել: