հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
«Վեոլիայի» ջրանջատումները իրենց բնույթով համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի ու չափերի հետ. Ալեքսանյան

«Վեոլիայի» ջրանջատումները իրենց բնույթով համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի ու չափերի հետ. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի ու «Վեոլիա ջրի» աշխատանքին, նշելով՝ սեփականության իրավունքով՝ ջրագծերը Հայաստանի Հանրապետությանն են, իսկ «Վեոլիա ջուրը» ընդամենը կառավարիչ է:

«Սա եկեք ֆիքսենք: «Վեոլիան» ընդամենը օպերատոր է, երկրորդ՝ «Վեոլիայի» ջրանջատումները իրենց բնույթով պարզապես համեմատելի չեն հոսանքազրկումների քանակի ու չափերի հետ»,- ընդգծեց պատգամավորը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, օրինակ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախում առաջնայինը ոչ թե հոսանքազրկումն է, այլ անվտանգային խնդիրը, պատգամավորը նշեց՝ իրենք առաջինը փորձում են լուծել Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության հարցը, երկրում ներքին անվտանգության հարցը, քանի որ, օրինակ՝ այդ նույն Խնածախի բնակիչների զավակները ինչ-որ պահի կարող էին լինել Երևանում ուսանող, ու նրանց երթևեկած ավտոբուսը ինչ-որ մեկը կարող էր պարզապես վառել: 

  • Կիսվել: