կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստում:

«Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,- ասաց Կոլյա Միքայելյանը։

Հիշեցնենք՝ Միքայելյանը զբաղեցրել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը:

  • Կիսվել: