շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաճառքի է հանվել Վ. Վաղարշյան փողոցում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը. Նախորդ անգամ չէր հաջողվել վաճառել

Վաճառքի է հանվել Վ. Վաղարշյան փողոցում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը. Նախորդ անգամ չէր հաջողվել վաճառել

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում որոշեց դասական աճուրդով օտարել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երեւանի Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող 2715.7 քմ մակերեսով ստորգետնյա ավտոկանգառը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.15098 հեկտար մակերեսով հողամասից 27157/41931 բաժնեմաս հանդիսացող հողամասը:

2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  571 328 000 ՀՀ դրամ, այդ թվում՝հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 88 619 218 դրամ։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով` 619 782 032 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  819 768ՀՀ դրամը։

Նշենք, որ կառավարության 08.12.2022թ. որոշման համաձայն գույքը ներկայացվել է օտարման՝ դասական աճուրդով, գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը` 619 782 032 ՀՀ դրամը, սակայն կազմակերպված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

 «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

  • Կիսվել: