շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի

Ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ն անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայում դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Այս մասին ասված է «Վարկս Էյ Էմ»--ի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ նշվում է. «Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։
Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև վճարային տերմինալներից:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։

Խնդրում ենք նաև՝
*Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,
*Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,
*Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց,
*Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով»։

  • Կիսվել: