հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Varks.am-ի վարկառուների ճակատագիրը կորոշվի առաջիկա օրերին ձևավորվող Լուծարման հանձնաժողովը

Varks.am-ի վարկառուների ճակատագիրը կորոշվի առաջիկա օրերին ձևավորվող Լուծարման հանձնաժողովը

Varks.am վարկային կազմակերպության լիցենզիայից զրկնամ հետևանքով պայմանավորված վարկատու-վարկառու հարաբերությունները որոշելու է առաջիկա օրերին ստեղծվելիք Լուծարման հանձնաժողովը։ Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն  Բերբերյանը։

Ըստ Բերբերյանի, մինչ Լուծարման հանձնաժողովի վերջնական որոշումը, այս պահին գործում է այն պայմանագրային հարաբերությունները, որոնք հաստատվել են վարկատու կազմակերպության և վարկառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Թե ինչպիսին կլինի հանձնաժողվոի որոշումը, այս պահին Բերբերյանը դժվարացավ ասել։

Այդուհանդերձ, ֆինանսական ոլորտում InfoPort.am-ի աղբյուրները չբացառեցին, որ Լուծարման հանձնաժողովը կարող է փոփոխություններ կատարել մինչ այժմ վարկատու կազմակերպության և վարկառու քաղաքացու միջև կնքված պայմանագրերում՝ կամ ուժի մեջ թողնելով մայր գումարի մուծումը միայն, կամ վերացնելով տույժ-տուգանքների պարտավորությունը։ Ըստ աղբյուրի լուծարման հանձնաժողովը կձևավորվի ամենա ուշը մինրև մարտի 30։

Նշենք, որ օրերս Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:

  • Կիսվել: