ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարկային միջոցներ ներգրավելու խնդիր չենք ունենալու, ՀՀ-ի վարկային ռեյտինգը բարձր է. վարչապետ

Վարկային միջոցներ ներգրավելու խնդիր չենք ունենալու, ՀՀ-ի վարկային ռեյտինգը բարձր է. վարչապետ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

Այդ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։

Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն։

«Վարկային միջոցներ ներգրավելու խնդիր չենք ունենալու Հայաստանի վարկային ռեյտինգը բարձր է։ Ունենք շատ մեծ հնարավորություն, թե ինչպես և որտեղից ներգրավենք հավելյալ միջոցներ, ըստ անհրաժեշտության այդ թեմային կանդրադառնանք։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է տրամադրվենք աշխատանքի և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան կանխատեսվում է։ Դրա համար պետք է ջանք գործադրել, և մենք կգործադրենք», -հայտարարել է ՀՀ վարչապետը։

  • Կիսվել: