ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վառելիքի գների տատանումների հետ կապված սոցիալական հարթակներում տիրող անհանգստությանն ի պատասխան՝ ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ-ն ներկայացնում է պարզաբանում

Վառելիքի գների տատանումների հետ կապված սոցիալական հարթակներում տիրող անհանգստությանն ի պատասխան՝ ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ-ն ներկայացնում է պարզաբանում

Ի պատասխան Վառելիքի գների տատանումների հետ կապված սոցիալական հարթակներում տիրող անհանգստության՝ ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ-ն ներկայացնում է հակիրճ պարզաբանում.

«Այսպես՝ դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման քննարկումներից էր նաև վառելիքի սպասարկման կարգավորումը:

Արդյունքում որոշվեց ԱՀ-ում վառելիք տրամադրել միայն պետականորեն ձևավորված օպերատիվ շտաբի կողմից՝ կտրոններով: Պետական գնման մրցույթին /տենդերին/ մասնակցեց նաև մեր ընկերությունը: ՖԼԵՇ ՍՊԸ տնօրինությունը, հաշվի առնելով արդի իրավիճակը, առաջարկեց վառելիքի ամենացածր՝ ՀՀ-ում գործող մեծածախ գներից ավելի ցածր գին և հաղթեց մրցույթում:

Շրջափակման հետևանքով պետությունն աջակցություն էր տրամադրում գործունեությունը դադարեցրած բոլոր կազմակերպություններին, քանի որ ՖԼԵՇ ՍՊԸ իր գործունեությունը չէր դադարեցրել և աշխատում էր առանց շահույթի, ընկերության և օպերատիվ շտաբի միջև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերությունը ևս կօգտվի այդ աջակցության ծրագրից: ԱՀ պետնախարարի պաշտոնի փոփոխությունից հետո, օպերատիվ շտաբում հերթական խորհրդակցության ժամանակ ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ-ին աջակցման ծրագրի պայմանավորվածությունը փոփոխվեց:

Ըստ այդմ, հաշվի առնելով նաև վառելիքի շուկայում առկա գները, այստեղ՝ Արցախում գործեց սովորական շուկայական գին, իսկ ընկերությունը շարունակեց իր գործունեությունն առանց որևէ պետական աջակցության՝ կատարելով իր հարկային բոլոր պարտավորությունները: Ի գիտություն նշենք, որ Արցախի 2016, 2020 թվականների բոլոր պատերազմներում ՖԼԵՇ ՍՊԸ-ն մշտապես պատասխանատու ձևով վառելիք է մատակարարել՝ կանգնելով Արցախի և արցախցու կողքին»:

  • Կիսվել: