շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարձատրության մասով նախակրթության ոլորտում բավականին լուրջ խնդիր ունենք. Ժաննա Անդրեասյան

Վարձատրության մասով նախակրթության ոլորտում բավականին լուրջ խնդիր ունենք. Ժաննա Անդրեասյան

Նախակրթության ոլորտում վարձատրության մասով բավականին լուրջ խնդիր ունենք: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետև պետք է հասկանանք, որ, այնուամենայնիվ, նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, և մենք նպատակ չունենք որևէ կերպ այս տրամաբանությունը շեղել: Ավելին, կարծում ենք, որ սա ճիշտ կառուցվածք է, ուղղակի պետք է գտնենք գործիքակազմ, որպեսզի ոլորտում վարձատրության ֆինանսավորման հնարավորությունները բարելավենք, բայց միևնույն ժամանակ սա անենք համայնքների միջոցով»,- ասաց Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, թե ինչ քայլեր են իրականացվել վարձատրության քաղաքականության առումով:

«Անցյալ ամիս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախադպրոցական կրթության ոլորտում օրենքի փոփոխությունը, որով նախատեսեցինք, որ ոլորտի աշխատակիցների համար կներդրվի տարակարգի մեխանիզմ, որը թույլ կտա աշխատավարձի հավելավճար ունենալ: Ինչպե՞ս ֆինանսավորել հավելավճարը՝ այս ճանապարհի ուսումնասիրություններն ենք իրականացնում»,- ասաց նա:

  • Կիսվել: