կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Վարդենիսում, Վանաձորում ու Աբովյանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Վարդենիսում, Վանաձորում ու Աբովյանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: