հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վարդենիսի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 10-ին կդադարեցվի

Վարդենիսի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 10-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: