հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարդենիկ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վարդենիկ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14:17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի գերեզմանատանը այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդենիկ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում և անտառում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, որից մոտ 5 հա տարածքում ջերմահարվել են ծառեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար, Վարդենիկ գյուղի 10 բնակիչ և Մարտունու քաղաքապետարանի մեկ ջրատար:

  • Կիսվել: