ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետը ծախսերի փոխհատուցման մասին որոշում է ստորագրել

Վարչապետը ծախսերի փոխհատուցման մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծախսերի փոխհատուցման մասին որոշում է ստորագրել.

 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 30-ի N 1016-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1167-Ա որոշմամբ չեղարկված՝ Թուրքմենստան այցի համար ձեռք բերված ավիատոմսի գծով առաջացած 375,900 դրամ կրեդիտորական պարտքը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ:
 

  • Կիսվել: