ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը տեղյակ չէ, որ ՀՀ-ում 550 000 չգրանցված աշխատողներ կան

Վարչապետը տեղյակ չէ, որ ՀՀ-ում 550 000 չգրանցված աշխատողներ կան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պատասխանելով պատգամավորների հարցին այն մասին, թե աջակցության ինչ ծրագիր է կառավարությունը իրականացնում 550 000 չգրանցվածների եւ սփյուռքից 70 000 հայերի համար, ասաց, որ ինքը չունի այնպիսի տվյալներ, որ Հայաստանում 550 000 չգրանցված աշխատողներ կան։

Նա նշեց, որ կառավարությունը մի քանի ծրագրերով իր ուշադրությունն է դարձրել նաեւ չգրանցված աշխատողների վրա։ Նրանց, մասնավորապես, փոխհատուցում են կոմունալ ծառայությունների վճարները՝ անչափահաս երեխաների ներգրավման կամ հղի կանանց աջակցության միջոցով։

  • Կիսվել: