չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետը գործուղումների վերաբերյալ որոշումներ է ստորագրել

Վարչապետը գործուղումների վերաբերյալ որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետը գործուղումների վերաբերյալ որոշումներ է ստորագրել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նոյեմբերի 6-11-ը կգործուղվի Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` Ցածր ծնելիության և բնակչության ծերացման հարցերով 6-րդ համաշխարհային սիմպոզիումին մասնակցելու նպատակով:

Փաշինյանի մեկ այլ որոշման համաձայն էլ՝ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանը նոյեմբերի 16-17-ը կգործուղվի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության կեղծարարության և հեղինակային իրավունքի խախտման հարցերով խմբի 19-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով: 

  • Կիսվել: