ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրենին. անդրադարձել են ներդրումների ծավալմանը

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրենին. անդրադարձել են ներդրումների ծավալմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: