ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմում եղել է 84 մեքենա, հիմա ունենք՝ 40․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմում եղել է 84 մեքենա, հիմա ունենք՝ 40․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թիվը նվազել է: Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«2020 թվականին աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայում մենք ունենք 40 մեքենա: Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին՝ 6 տոկոսով, այսինքն՝ սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է 84-ից 40»,- ասաց նա:

Այն հարցին, որ ընդհանուր պետական հիմնարկների ծառայողական մեքենաների թիվը աճել է և 1000-ը գերազանցել, Արայիկ Հարությունյանը խնդրել է հարցում անել․

«Կնայենք կասենք ինչու, կարող է ավելացած լինեն, որովհետև մենք հիմա,  այսպես պայմանական ասված, մատյանի համակարգ ենք ներդնում, որտեղ էլեկտրոնային եղանակով բոլոր գերատեսչությունները և նրանց ՊՈԱԿ-ները, ՓԲԸ-ները և այլն, պետք է իրենց տվյալները ներբեռնեն։ Կարող եմ ենթադրել, որ կարող է ներբեռնման և մատյանի գործարկման խնդիրը լինի, բայց, էլի հարցմանը կպատասխանենք»։

  • Կիսվել: