կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը․ որսացել էին Սևանից ձվադրման ժամանակահատվածում

Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը․ որսացել էին Սևանից ձվադրման ժամանակահատվածում

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում  դեկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ժամը՝ 07։00-07։30-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։

Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում  հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180կգ «սիգ» տեսակի ձուկ։

Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել է «Վանաձորի  տարեցների տուն» հիմնադրամին։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Հանրապետության ողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը:

  • Կիսվել: